11 июн. 2019 г.

ԱՅ ՔԵԶ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ




Ամռան հետ ֆուտբոլային զարթոնքն էլ վերադարձավ: Երկու խաղ, երկու գեղեցիկ հաղթանակ: Ազգային հավաքականը հիացնում է…

Այս մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի առաջին հաղթանակը վայելեցինք Վ. Սարգսյանի անվան Հանրապետական  մարզադաշտում: Լիխտենշտեյնին թույլ չտալով անգամ գրավել դարպասը` 3:0 հաշվով տղաները հաղթանակ տոնեցին սեփական հարկի տակ:




Բայց արի ու տես սա դեռ վերջը չէր: Առանց այդ էլ ընկճված Հունաստանի հավաքականը ևս պետք է դառնար մեր զոհը:
Հունիսի 11-ին կայացած Հունաստան-Հայաստան խաղում ևս 3 գնդակ ուղարկեցինք դեպի հույների դարպասը: Խաղն ավարտվեց 2:3 հաշվով, և թեև հույները միշտ եղել են խաղամակարդակով մեր հավաքականից ավելի բարձր, բայց երեկվա կատարվածը հրաշք էր. Տղաները խաղադաշտում ակնհայտ ցույց տվեցին իրենց պոտենցիալը:


Ամառային այս 2 հանդիպումները մոռանալ հնարավոր չէ: Այդքան էմոցիա, էներգիա և իհարկե ուրախություն, որը փոխանցեցին հավաքականի ֆուտբոլիստները, պետք է անպայման վերադարձնել հետ երկրպագության միջոցով:
Չնայած ո՞վ չի ցանկանա արդեն նորից վայելել նման հանդիպումներ:

Ա~յ քեզ ազգային հավաքական


Լուսանկարները` Ֆուտբոլի Ֆեդերացիայի facebook-յան էջից

Комментариев нет:

Отправить комментарий