14 июн. 2019 г.

ՌՈՒՄՅԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ


Հայաստանի   ազգային  հավաքականի   և  « Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի առաջատար   պաշտպան   Ռումյան  Հովսեփյանը  հունիսի  13-ին  ամուսնացել   է:

         Ի  սրտե   շնորհավորում  ենք   Ռումյանին  և  Գոհարին, մաղթում`  սեր   և  երջանկություն...


Հեղինակ` Մարատ Գրիգորյան

12 июн. 2019 г.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՖԵՌԼԱՆ ՄԵՆԴԻՆ՝ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏ


Մադրիդի  «Ռեալն»    ու  «Լիոնը» համաձայնության  են  եկել  Ֆրանսիայի  հավաքականի  պաշտպանի  տրանսֆերի  հարցով՝  գրում  է  «արքայական  ակումբի» պաշտոնական  կայքը:
Ֆրանսիացին  իսպանական  ակումբի  հետ կնքել  է  պայմանագիր, նախատեսված  մինչև  2025  թվականի  հունիսի  30-ը:


Հեղինակ՝ Մարատ Գրիգորյան

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ


Հայաստանի ազգային հավաքականի և «Բանանց» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Արամ Հայրապետյանը SofaScore-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:


Հեղինակ՝ Մարատ Գրիգորյան

11 июн. 2019 г.

ԱՅ ՔԵԶ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ




Ամռան հետ ֆուտբոլային զարթոնքն էլ վերադարձավ: Երկու խաղ, երկու գեղեցիկ հաղթանակ: Ազգային հավաքականը հիացնում է…

Այս մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի առաջին հաղթանակը վայելեցինք Վ. Սարգսյանի անվան Հանրապետական  մարզադաշտում: Լիխտենշտեյնին թույլ չտալով անգամ գրավել դարպասը` 3:0 հաշվով տղաները հաղթանակ տոնեցին սեփական հարկի տակ:




Բայց արի ու տես սա դեռ վերջը չէր: Առանց այդ էլ ընկճված Հունաստանի հավաքականը ևս պետք է դառնար մեր զոհը:
Հունիսի 11-ին կայացած Հունաստան-Հայաստան խաղում ևս 3 գնդակ ուղարկեցինք դեպի հույների դարպասը: Խաղն ավարտվեց 2:3 հաշվով, և թեև հույները միշտ եղել են խաղամակարդակով մեր հավաքականից ավելի բարձր, բայց երեկվա կատարվածը հրաշք էր. Տղաները խաղադաշտում ակնհայտ ցույց տվեցին իրենց պոտենցիալը:


Ամառային այս 2 հանդիպումները մոռանալ հնարավոր չէ: Այդքան էմոցիա, էներգիա և իհարկե ուրախություն, որը փոխանցեցին հավաքականի ֆուտբոլիստները, պետք է անպայման վերադարձնել հետ երկրպագության միջոցով:
Չնայած ո՞վ չի ցանկանա արդեն նորից վայելել նման հանդիպումներ:

Ա~յ քեզ ազգային հավաքական


Լուսանկարները` Ֆուտբոլի Ֆեդերացիայի facebook-յան էջից