ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼ ԲԼՈԳ
ԱՄԵՆԱՓՆՏՐՎՈՂ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ Է
14 июн. 2019 г.
12 июн. 2019 г.
11 июн. 2019 г.
ԱՅ ՔԵԶ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
Ամռան հետ ֆուտբոլային
զարթոնքն էլ վերադարձավ: Երկու խաղ, երկու գեղեցիկ հաղթանակ: Ազգային հավաքականը հիացնում
է…
Այս մրցաշրջանում Հայաստանի
ազգային հավաքականի առաջին հաղթանակը վայելեցինք Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Լիխտենշտեյնին թույլ չտալով անգամ գրավել դարպասը` 3:0 հաշվով տղաները հաղթանակ տոնեցին սեփական հարկի տակ:
Բայց արի ու տես սա դեռ
վերջը չէր: Առանց այդ էլ ընկճված Հունաստանի հավաքականը ևս պետք է դառնար մեր զոհը:
Հունիսի 11-ին կայացած
Հունաստան-Հայաստան խաղում ևս 3 գնդակ ուղարկեցինք դեպի հույների դարպասը: Խաղն ավարտվեց
2:3 հաշվով, և թեև հույները միշտ եղել են խաղամակարդակով մեր հավաքականից ավելի բարձր,
բայց երեկվա կատարվածը հրաշք էր. Տղաները խաղադաշտում ակնհայտ ցույց տվեցին իրենց պոտենցիալը:
Ամառային այս 2 հանդիպումները
մոռանալ հնարավոր չէ: Այդքան էմոցիա, էներգիա և իհարկե ուրախություն, որը փոխանցեցին
հավաքականի ֆուտբոլիստները, պետք է անպայման վերադարձնել հետ երկրպագության միջոցով:
Չնայած ո՞վ չի ցանկանա
արդեն նորից վայելել նման հանդիպումներ:
Ա~յ քեզ ազգային հավաքական…
Լուսանկարները` Ֆուտբոլի Ֆեդերացիայի facebook-յան էջից
Подписаться на:
Сообщения (Atom)






